կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Բեռլինը հրաժարվում է վինտաժային լապտերներից՝ գազի թանկության պատճառով․ դրանցով է քաղաքը լուսավորվել 19-րդ դարից

Բեռլինը հրաժարվում է վինտաժային լապտերներից՝ գազի թանկության պատճառով․ դրանցով է քաղաքը լուսավորվել 19-րդ դարից

Բեռլինը հրաժարվում է վինտաժային լապտերներից՝ գազի թանկության պատճառով․ դրանցով է քաղաքը լուսավորվել 19-րդ դարից։ Բրանդենբուրգյան դարպասների, Բեռլինի Մայր տաճարի և Հաղթանակի սյան մոտի լապտերներն արդեն մարվել են, գրում է Bloomberg-ը:

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի մայրաքաղաքում կա ավելի քան 43,000 նման լապտերներ, որոնցից մոտ կեսը լուսավորում է գազով, իսկ մոտ 1000-ը աշխատում է շուրջօրյա, քանի որ դրանց փականները տեխնիկապես հնարավոր չէ փակել։

«Եվրոպական մայրաքաղաքները վաղուց սկսել են անցնել էներգախնայող հալոգեն և LED լույսերի, բայց Բեռլինն առանձնանում է «ջերմ լուսավորության և գեղեցիկ սյուների» հանդեպ քաղաքացիների առանձնահատուկ սիրոով»․ գրում է Bloomberg-ը։

Այսօր «Գազպրոմն» ընդգծել էր, որ Գերմանիայի բարեկեցությունը հիմնված էր Ռուսաստանից ստացվող էժան էներգառեսուրսների վրա, և երաշխիքներ չկան, որ Եվրոպան կդիմանա ձմեռը՝ գազի ներկայիս պաշարներով:

  • Կիսվել: