շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բեռլինում անհանգստացած են, որ գերմանական տանկերը կհայտնվեն Ռուսաստանում. Spiegel

Բեռլինում անհանգստացած են, որ գերմանական տանկերը կհայտնվեն Ռուսաստանում. Spiegel

Գերմանիայում անհանգստացած են, որ Կիևը գերմանական տեխնիկան կօգտագործի՝ փորձելով ներխուժել ռուսական տարածք։ Spiegel ամսագիրը, վկայակոչելով գերմանական կառավարության աղբյուրները, գրել է, որ հենց դա է պատճառը, որ Բեռլինը հրաժարվում է տանկեր ուղարկել Ուկրաինա:

Ռուսաստանում գերմանական զինտեխնիկայի հայտնվելն, ըստ հոդվածագրի, կհիշեցնի նացիստական ​​Գերմանիայի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Սա կնշանակի, որ գերմանական տանկերը կրկին կհայտնվեն Ռուսաստանի տարածքում»,- ընդգծվում է հոդվածում։

Spiegel-ը, վկայակոչելով գերմանական արտաքին հետախուզության տվյալները, գրում է նաև, որ ռուսական բանակը կարող է հաղթել և շուտով գրավել ամբողջ Դոնբասը։

Պարբերականը մատնանշում է գերատեսչության մտավախությունը, որ ուկրաինական դիմադրությունը «կարող է կոտրվել առաջիկա չորս-հինգ շաբաթվա ընթացքում»:

Հետախուզության տվյալներով՝ մինչև օգոստոս Ռուսաստանի զինված ուժերը կկարողանան վերահսկողության տակ վերցնել ամբողջ Դոնբասը։

  • Կիսվել: