հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բեռլինի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով  բոլոր չվերթերը կչեղարկվեն

Բեռլինի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով բոլոր չվերթերը կչեղարկվեն

Փետրվարի 1-ին Բեռլինի օդանավակայանից բոլոր թռիչքները կչեղարկվեն անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլի պատճառով, որը հորդորել է կազմակերպել երկրի մեծությամբ երկրորդ արհմիությունը` Ver.di–ն։ Այս մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։
 
Արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարրձներն ու բարելավել օդանավակայանի աշխատակիցների աշխատանքային պայմանները։
 
«Մի շարք օդանավակայաններում անվտանգության ծառայությունների աշխատակիցների համար Ver.di արհմիության հայտարարած նախազգուշական գործադուլի պատճառով այս հինգշաբթի՝ 2024 թվականի փետրվարի 1-ին, Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանից թռիչքներ իրականացնելն անհնար է», - ասվում է օդանավակայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Բացի այդ, օդանավակայանը հայտնել է, որ գործադուլը կարող է ազդել նաև ժամանող չվերթերի վրա։ Դրանց մասով որոշումները կկայացնեն ավիաընկերությունները։
 
Բեռլինի օդանավակայանով հինգշաբթի ընդհանուր շուրջ 170 չվերթ պետք է իրականացվեր, որոնց ժամանակ մոտ 50 հազար ուղևոր պետք է տեղափոխվեր։

  • Կիսվել: