Բերդյանսկում առավոտյան մի շարք պայթյուններ են եղել
Հունիսի 30-ի առավոտյան Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ քաղաքում որոտացել են մի շարք պայթյուններ. այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուկրաինական բանակը հերթական հարվածի փորձն է իրականացրել Բերդյանսկում, և հավելվում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ)։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հունիսի 28-ին «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Զապորոժիեի շրջանի Պոլոգի քաղաքը։ Նրա խոսքով՝ քաղաքի տարածքում երեք պայթյուն է տեղի ունեցել։
Ավելի ուշ նա հայտնել է Մելիտոպոլում մի շարք պայթյունների մասին։ Շարժման նախագահը մանրամասնեց, որ քաղաքում առնվազն վեց պայթյուն է որոտացել։