հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ երկու ոստիկան ծանր վիրավորվել է, ավելի քան 35 ցուցարար բերման է ենթարկվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ երկու ոստիկան ծանր վիրավորվել է, ավելի քան 35 ցուցարար բերման է ենթարկվել

Բելգրադի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած անկարգությունների ժամանակ երկու ոստիկան ծանր վիրավորվել է, ավելի քան 35 ցուցարար բերման է ենթարկվել, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ունենք երկու ծանր վիրավոր ոստիկան, նրանց վրա քարեր են նետել, որով բառացիորեն կարող էին մարդ սպանել», - ասել է Վուչիչը:

Հիշեցնենք, որ գիշերը Սերբիայում ցուցարարները կոտրել են Բելգրադի քաղաքապետարանի դուռը, նրանք պահանջում են չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր շարժման կողմնակիցները շրջափակել են Բելգրադի քաղաքապետարանի շենքը և փորձել են կոտրել մուտքի դուռը և մտնել ներս, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։

Վուչիչը գիշերը հանդես է եկել ուղերձով և կոչ արել հավաքվածներին չանհանգստանալ, որից հետո Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։

  • Կիսվել: