երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բելգորոդում հայտնել են մեկ շաբաթվա ընթացքում գնդակոծությունների հետևանքով 600-ից ավելի շենքի վնասման մասին

Բելգորոդում հայտնել են մեկ շաբաթվա ընթացքում գնդակոծությունների հետևանքով 600-ից ավելի շենքի վնասման մասին

Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը հայտնել է վնասի չափերի մասին, որը ուկրաինական գնդակոծությունները հասցրել են բնակելի ֆոնդին: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Անցած շաբաթվա ընթացքում Բելգորոդում գնդակոծություններից վնասվել է 645 օբյեկտ: Մարտի 25-ից մինչև 31-ը վերականգնվել է 658 բնակելի շենք», - ապրիլի 1-ին մարզի կառավարությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է Դեմիդովը։

Մարտի 11-ից Բելգորոդի մարզը ինտենսիվ հարձակումների է ենթարկվում ուկրաինական ուժերի կողմից, որոնց հետևանքով կան զոհեր և տուժածներ: Գնդակոծված տարածքներից բնակիչներին տարհանում են։ Բելգորոդի մարզից հարձակումների պատճառով արդեն ավելի քան 6000 երեխա է դուրս բերվել։ Նրանք, ըստ նահանգապետի, տեղավորվել են ՌԴ 30 մարզերում։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ այս տարվա սկզբից ՌԴ զորքերը Կիևի ուղղությամբ արձակել են ավելի քան 180 հրթիռ և անօդաչու թռչող սարք։

Իսկ Խարկովի նահանգապետը հայտնել է ապրիլի 1-ին Խարկովում տեղի ունեցած պայթյունի մասին։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է քաղաքային ենթակառուցվածքի օբյեկտի, տուժածներ չկան։

  • Կիսվել: