ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բելգորոդի շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեք մարդ է վիրավորվել

Բելգորոդի շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեք մարդ է վիրավորվել

 Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Interfax-ը:

«Միջադեպը տեղի է ունեցել Սովխոզնի և Գորկովսկի գյուղերի միջև։ Այդ պահին ճանապարհային աշխատողները վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում կամրջի վրա»,-ասել է նա ու հավելել, որ վիրավորվել է 3 բանվոր:

Նրա խոսքով՝ տղամարդկանցից մեկի վիճակը ծանր է,  երկուսի վիճակը՝ միջին ծանրության: 

  • Կիսվել: