շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Բելգորոդի մարզում իրավիճակը բարդ է ու լարված, հայտարարվել է դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ․ ՌԴ ԱԻՆ

Բելգորոդի մարզում իրավիճակը բարդ է ու լարված, հայտարարվել է դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ․ ՌԴ ԱԻՆ

ՌԴ Բելգորոդի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովին։

«Առաջարկում եմ Բելգորոդի մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը դասակարգել որպես դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել է նա։

ՌԴ ԱԻ նախարարը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ ու լարված։

«Բելգորոդի մարզում ուկրաինական զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչությունների հետևանքով տուժել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ, քաղաքացիների շրջանում կան զոհեր և վիրավորներ»,- հավելել է Կուրենկովը։

  • Կիսվել: