հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել

Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել: Այս մասին իր Telegram ալիքում գրել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Կամիկաձե անօդաչուն գրոհել է ընթացող մարդատար ավտոմեքենայի վրա, որի մեջ գտնվում էին վարորդը և երեք ուղևորներ: Միջադեպը տեղի է ունեցել Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանի հսկիչ անցակետի մոտ։ Ցավոք, կա զոհ. պայթյունի հետևանքով ստացած վերքերից կինը տեղում մահացել է», - հայտնել է նա։

Գլադկովը հավելել է, որ մեքենայում գտնվող բոլոր անձինք ՝ զոհվածի ամուսինը և վերջինիս հայրն ու մայրը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտնում են Ուկրաինայի կողմից ՌԴ սահմանամերձ շրջանների գնդակոծության մասին։ ՀՕՊ համակարգերը հիմնականում հետ են մղում հակառակորդի գրոհները:

  • Կիսվել: