ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բելգորոդի մարզի զորավարժարանում ահաբեկչություն է իրականացվել. մահացել է 11 մարդ

Բելգորոդի մարզի զորավարժարանում ահաբեկչություն է իրականացվել. մահացել է 11 մարդ

Բելգորոդի մարզում գտնվող զորավարժարանում ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի ահաբեկչություն են իրականացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հատուկ գործողության նախապատրաստվող կամավորների հետ կրակային պարապմունքի ժամանակ ահաբեկիչները կրակել են ստորաբաժանման անձնակազմի ուղղությամբ։

11 մարդ մահացել է, 15-ը հոսպիտալացվել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով։ Պատասխան կրակից երկու ահաբեկիչն էլ սպանվել են:

ՌԴ ՊՆ-ից չեն հայտնել, թե ԱՊՀ որ երկրի քաղաքացիներ են եղել ահաբեկիչները:

  • Կիսվել: