Բելգորոդի մարզի հինգ համայնքներ ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման. Գլադկով
Բելգորոդի մարզի հինգ համայնքներ ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման, երկու խաղաղ բնակիչներ վնասվածքներ են ստացել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մարզի 5 համայնք ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակման։ Վիրավորվել են 2 խաղաղ բնակիչներ։ Վոլոկոնովկա-Շեբեկինո ավտոճանապարհով ընթացող մարդատար մեքենայի վրա հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել վարորդը: Նա տեղափոխվել Վոլոկոնովկայի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ավտոմեքենան վնասվել է»։
Գլադկովը նաև գրել է, որ Շեբեկինո քաղաքում դրոնը հարվածել է բեռնատար մեքենայի, տուժել է մի տղամարդ։ Նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց:


