շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բելգորոդ քաղաքի մոտակայքում անօդաչու թռչող սարք է խոցվել. նահանգապետ

Բելգորոդ քաղաքի մոտակայքում անօդաչու թռչող սարք է խոցվել. նահանգապետ

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի մոտակայքում անօդաչու թռչող սարք է խոցվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

՛՛Բելգորոդի շրջանում ՀՕՊ համակարգով ինքնաթիռի տիպի ԱԹՍ է խոցվել, այն մոտենում էր քաղաքին։ Օպերատիվ ծառայությունները ստուգում են իրավիճակը ԱԹՍ–ի ընկնելու վայրում։ Նախնական տվյալներով տուժածներ չկան՛՛,-նշել է նա:

Գլադկովը նաև հավելել է, որ երկու տուն է վնասվել, տեղեկություններն այդ մասին ճշտվում են։

 

  • Կիսվել: