երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բելգիան առաջարկել է դադարեցնել Եվրամիությունում վետոյի իրավունքը

Բելգիան առաջարկել է դադարեցնել Եվրամիությունում վետոյի իրավունքը

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը ԵՄ անդամ երկրների կառավարություններին կոչ է արել Հունգարիայի նկատմամբ անվստահություն հայտնելու ընթացակարգ կիրառել Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածով։

«Մենք ունենք Եվրոպա, որը ծանր է առաջ շարժվում, և, ցավոք, որոշ պետություններ, այդ թվում՝ մեկ պետություն, ավելի ու ավելի հաճախ է կիրառում վետոյի իրավունքը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է համարձակություն ունենանք որոշում կայացնելու՝ ակտիվացնել 7-րդ հոդվածը, ինչը ենթադրում է վետոյի իրավունքի դադարեցում»,- ասել է Լահբիբը։

Նրա խոսքով՝ ԵՄ երկրները պետք է բարեփոխեն այն մեխանիզմները, որոնք չեն աշխատում։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, մեկնաբանելով Բելգիայի առաջարկը, նշել է, թե Եվրամիությունում Բուդապեշտին ձայնի իրավունքից զրկելը կնշանակի «խաղաղության ձայնի դադարեցում»։

  • Կիսվել: