շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բելառուսը ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների համար կարևոր է համարում համակարգել տրանսպորտային միջանցքների լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ջանքերը. Լուկաշենկո

Բելառուսը ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների համար կարևոր է համարում համակարգել տրանսպորտային միջանցքների լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ջանքերը. Լուկաշենկո

Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման գործում ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների ջանքերի համակարգման կարևորությունը: 

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական ցնցումները կոտրում են միջազգային լոգիստիկ շղթաները։

«Ըստ այդմ՝ Բելառուսը ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների համար կարևոր է համարում համակարգել տրանսպորտային միջանցքների լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ջանքերը՝ տրանսպորտի ոլորտում կիրառելով թվային տեխնոլոգիաներ և ինտելեկտուալ համակարգեր»,-ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ դա կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար, կընդլայնի Կենտրոնական Ասիայի երկրների հասանելիությունը Եվրոպայի և Չինաստանի շուկաներին, ինչպես նաև կբարձրացնի մատակարարման լոգիստիկ շղթաների կայունության և անվտանգության մակարդակը արտաքին ճնշման պայմաններում:

Խոսելով առևտրային ընթացակարգերի պարզեցման մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է այդ ուղղությամբ երկխոսության ակտիվացումը: Նրա խոսքով՝ դա կնպաստի արգելքների նվազեցմանը, ապրանքաշրջանառության և միջսահմանային ներդրումների աճին:

«Արդեն այսօր ՇՀԿ երկրների միջև առևտրի ծավալը գերազանցել է 2 տրլն դոլարը, և նման թվերը առավելագույնը չեն։ Ազգային արժույթներով հաշվարկներ, համատեղ հիմնադրամների ստեղծում, ներդրումներ թվային տնտեսությունում և կանաչ տեխնոլոգիաներում՝ այս ամենը կլինի մեր ուշադրության կենտրոնում»,նշել է Բելառուսի ղեկավարը:

Նա անդրադարձել է նաև Եվրասիայում անբաժանելի անվտանգության մեխանիզմների հաստատման հարցին։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Մինսկն առաջարկել է մշակել 21-րդ դարի բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիան և հենց ՇՀԿ-ն է տեսնում որպես այդ նախաձեռնության քննարկման հիմնական հարթակներից մեկը:

  • Կիսվել: