կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բելառուսը միշտ միավորված է լինելու Ռուսաստանի հետ. Լուկաշենկո

Բելառուսը միշտ միավորված է լինելու Ռուսաստանի հետ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր երկիրը միշտ միավորված է լինելու Ռուսաստանի հետ, և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արևմուտքին դիմակայելու տարբեր ուղիներ։

«Նախագահ Պուտինի հետ մենք նախատեսել էինք իրադարձությունների զարգացման և հակազդեցության տարբեր սցենարներ, մենք միշտ միասնական ենք լինելու Ռուսաստանի հետ»,-ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ անընդունելի է, «եթե մենք բաց թողնենք և պայքարենք ինչ-որ անցողիկ ժողովրդավարության, ազատության համար, որը գոյություն չունի»։

Նրա խոսքով, պետք է լինել անկեղծ, վարել արդարության քաղաքականություն, որից հետո կլինի երկու ժողովուրդների միասնությունը։

  • Կիսվել: