շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բելառուսը կարևորում է իր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ․ Լուկաշենկո

Բելառուսը կարևորում է իր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ․ Լուկաշենկո

Բելառուսը կարևորում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը, կարևոր են նաև կապերը Ուզբեկստանի հետ, իսկ Ղրղզստանը հուսալի գործընկեր է երկրի համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ ենք գնահատում մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Երկրի ղեկավարն առաջարկել է առավել ակտիվ օգտագործել երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունները՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խնդիրները լուծելու համար։

  • Կիսվել: