շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բելառուսում պայթյուններ են որոտացել այն օդանավակայանում, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական ինքնաթիռները

Բելառուսում պայթյուններ են որոտացել այն օդանավակայանում, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական ինքնաթիռները

Օգոստոսի լույս 11-ի գիշերը Բելառուսի Զյաբրովկա օդանավակայանում պայթյուններ են որոտացել։ Ռազմական այս օբյեկտը գտնվում է Գոմելի շրջանում։ Այս մասին հայտնում է «Բելառուսական Գայուն» Telegram ալիքը։

«Տեղեկություններ են ստացվում, որ Զյաբրովկա օդանավակայանի տարածքում պայթյուններ են լսվում, բռնկումներ են երևում։ Տվյալները հաստատում են միանգամից մի քանի աղբյուրներ», գրում են լրատվամիջոցները։ Օգոստոսի 11-ին՝ ժամը 00:30-ից, ռազմական օբյեկտում գրանցվել է առնվազն 8 բռնկում։

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ՀՕՊ-ի և ՌՕՈՒ-ի վարժանքների մասին, սակայն հայտնի չէ, թե արդյոք դրանք կապված են Զյաբրովկայի շրջանում բռնկումների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս օդանավակայանում նկատվել է ռուսական С-300/С-400 ՀՕՊ համակարգեր տեղափոխոխող տրանսպորտային միջոցների շարժ։ Հայտնի է, որ ռուսները փոխակերպում են հակաօդային պաշտպանության համար նախատեսված С-300 հրթիռները ցամաքային թիրախների հարվածելու համար։

Օրերս Պենտագոնն առաջին անգամ հաստատել է Ուկրաինա նոր տեսակի հրթիռի՝ AGM-88 (HARM) առաքումը։ Դրանք կարող են օգտագործվել ռուսական զենիթային ռադիոտեղորոշիչ համակարգերի ոչնչացման համար, ինչպիսին է С-400-ը։

  • Կիսվել: