շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ «Համագործակցություն 2025», «Որոնում 2025» և «Էշելոն 2025» համակցված զորավարժություններին մասնակցում էին կազմակերպության բոլոր անդամ պետությունների բանակային ստորաբաժանումները՝ բացի Հայաստանից։

Զորավարժությունների սցենարով ՀԱՊԿ անդամ պետությունների զինվորականները համատեղ ուժերով պայքարում էին դաշինքի տարածք ներխուժած անօրինական զինված խմբավորումների դեմ։

«Անօրինական զինված խմբավորման ճամբարի պայմանական գրոհը իրականացրել էին Բելառուսի և Ղրղըզստանի հատուկ ջոկատայինները»,-նշում է աղբյուրը:

  • Կիսվել: