չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ

Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ

Բելառուսից Լեհաստան ստորգետնյա թունելով ներթափանցել է ավելի քան 180 ապօրինի միգրանտ: Այս մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությանը:

Նշվում է, որ հաջողվել է ձերբակալել ավելի քան 130 ապօրինի ներգաղթյալի, մյուսների որոնումը շարունակվում է:

Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչն ասել է. «Մի քանի տասնյակ մետր երկարությամբ և պատնեշի ու տեխնիկական ճանապարհի տակ կառուցված թունելը մոտավորապես 1,5 մետր բարձրություն ուներ։ Մուտքը, որը թաքնված էր անտառում, սահմանի բելառուսական կողմից մոտավորապես 50 մետր է հեռու, իսկ ելքը՝ լեհական կողմի ցանկապատից՝ մոտավորապես 10 մետր»: 

Ձերբակալվածների մեծ մասը Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ են, երկիր են մուտք գործել նաև Հնդկաստանի, Նեպալի և Բանգլադեշի անձնագրերով մարդիկ: Այս անգամ տեղի իրավապահներին հաջողվել է ձերբակալել ոչ միայն ապօրինի ներգաղթյալների մեծ մասին, այլև երկու վարորդի, որոնք, հավանաբար, պետք է ներգաղթյալներին տեղափոխեին Արևմտյան Եվրոպայի երկրներ: 

Նշենք, որ թունելը հայտնաբերվել է դեկտեմբերի 11-ին:

  • Կիսվել: