չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Լեհաստանը հայտնել է Բալթիկ ծովի վրայով ռուսական ինքնաթիռ որսալու մասին

Լեհաստանը հայտնել է Բալթիկ ծովի վրայով ռուսական ինքնաթիռ որսալու մասին

Լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրայով որսացել են երկրի օդային տարածքի մոտակայքում թռչող ռուսական հետախուզական ինքնաթիռ: Այս մասին ասված է Լեհաստանի բանակի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան։ Ըստ հաղորդագրության՝ կործանիչները «որսացել, տեսողականորեն նույնականացրել և ուղեկցել են ռուսական հետախուզական ինքնաթիռն իրենց պատասխանատվության գոտուց դուրս»։

Զինվորականները նաև հայտարարել են, որ գիշերը Բելառուսից Լեհաստանի օդային տարածք են մտել ամենայն հավանականությամբ, մաքսանենգ ապրանքներ տեղափոխող օդապարիկներ։ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդային տարածքի մի մասը, որը սահմանակից է Բելառուսին, ժամանակավորապես փակվել է»,-նշված է հաղորդագրության մեջ մեջ։

Լեհաստանն Ուկրաինայի վրա ռուսական զինուժի հարվածների ֆոնին կործանիչներ է օդ բարձրացրել և բարձր պատրաստվածության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:

  • Կիսվել: