հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ազատ է արձակվել

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ազատ է արձակվել

Բելառուս քաղաքական գործիչ Վիկտոր Բաբարիկոն հայտարարել է ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի ազատ արձակման մասին։

Նա իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. «Տատյանա Խոմիչը հենց նոր հեռախոսով խոսեց քրոջ՝ Մարիա Կոլեսնիկովայի հետ։ Նա ազատ է»։

2021 թվականի սեպտեմբերին Մինսկի դատարանը Կոլեսնիկովային 11 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու դավադրության, դրա վերաբերյալ հրապարակային կոչեր անելու և «ծայրահեղական խումբ» ստեղծելու մեջ։

Դատավարությունն անցկացվել է դռնփակ՝ արագացված կարգով։Կոլեսնիկովան իր դեմ առաջադրված մեղադրանքները «աբսուրդ» է անվանել։

Ըստ բելառուսական աղբյուրների՝ Մարիա Կոլեսնիկովան արտաքսվել է Ուկրաինա:

  • Կիսվել: