երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին լարվածության աճի մասին

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին լարվածության աճի մասին

Իրավիճակը բելառուսա-ուկրաինական սահմանին բնութագրվում է լարվածության աճով։ Այս մասին հայտարարել են Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը սահմանի մոտ տեղակայել են էլեկտրոնային հետախուզական հսկողության համակարգեր։

«Մենք տեղեկություններ ունենք, որ Ուկրաինան զորքեր, զենք և զինտեխնիկա է բերում մեր սահմաններին, մասնավորապես, Ժիտոմիրի մարզում տեղակայված են ամերիկյան հետևակակային մարտական ​​մեքենաներ, բազմակի հրթիռային համակարգեր, ծանր հեռահար հրետանի և այլ տեխնիկա»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: