Բելառուսի նախագահը ժամանել է Մոսկվա
Այսօր աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, տեղեկացնում է ՛՛Московский комсомолец՛՛-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաղթանակի օրվա տոնակատարությանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Նշենք, որ ՀՀ վարչապետը նույնպես արդեն ժամանել է Մոսկվա: