շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բազմաբևեռ աշխարհի կառուցումը հնարավոր չէ այլևս կանգնեցնել․ Իրանի նախագահ

Բազմաբևեռ աշխարհի կառուցումը հնարավոր չէ այլևս կանգնեցնել․ Իրանի նախագահ

Արևմտյան աշխարհից դուրս ուժի բազմաթիվ կենտրոններ են հայտնվել, ուստի բազմաբևեռ աշխարհի կառուցումը հնարավոր չէ կանգնեցնել, ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում կայացած Ասիայի և խաղաղօվկիանոսյան լրատվական գործակալությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայում:

Նա հավելել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությունը նպաստում է բազմաբևեռ աշխարհի կառուցմանը։
«Միայն արևմտյան երկրները շարունակում են դեմ լինել բազմաբևեռ աշխարհի կառուցմանը», - ասել է Ռաիսին՝ հավելելով, որ բազմաբևեռ աշխարհը, մասնավորապես, «կառուցվում է տարածաշրջանային կազմակերպությունների օգնությամբ, ինչպիսին ՇՀԿ-ն է»։
Նրա կարծիքով, Իրանի ազդեցությունն աշխարհում և տարածաշրջանում կաճի ընկերների հետ համագործակցությամբ։
«Մենք լուրջ ենք վերաբերվում Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաիսին։

  • Կիսվել: