շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայրամովը ՌԴ նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը կրկնել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկը

Բայրամովը ՌԴ նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը կրկնել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերի պատճենները։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն ու Եվդոկիմովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» (չակերտները՝ Խմբ․) չպետք է պայմանավորված լինի Հայաստանի դիրքորոշմամբ։

Խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետի մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ դա Բաքվի ինքնիշխան իրավունքն է:

Բայրամովը կրկնել է առաջարկն առ այն, որ «Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) մայրուղին կարող է օգտագործվել Ադրբեջանի հայ բնակիչների (Արցախի Հանրապետության քաղաքացիներ-խմբ․) կարիքները հոգալու համար»։

Հիշեցնենք, որ Բայրամովն օրերս խոսել էր Ակնա-Ստեփանակերտ մայրուղին օգտագործելու հնարավորության մասին:

  • Կիսվել: