Բայրամովը միանշանակ տեղեկություն չունի Ալիևի՝ ԵՔՀ համաժողովին մասնակցելու մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը որևէ տեղեկություն չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին մասնակցելու մասին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա դրա մասին հայտարարել է տարեվերջյան մամուլի ասուլիսում։
«Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը համեմատաբար նոր է։ Մասնակցության հրավերներ են ուղարկվում պետությունների ղեկավարներին։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում։ Իմ տեղեկությամբ՝ պարոն նախագահի նման այց ծրագրված չէ։ Սակայն նախագահի աշխատակազմը կարող է ավելի ճշգրիտ տեղեկություն տրամադրել այս հարցի վերաբերյալ»։
Միաժամանակ, նա նշել է, որ 3+3 հանդիպումն Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում անցկացնելու առաջարկը մնում է ուժի մեջ։


