երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որն աշխատանքային այցով Վաշինգտոնում է, հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության տարբեր ասպեկտներ, ներառյալ՝ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու ուսուցումը և մարդասիրական ականազերծումը:

Օրակարգում են եղել նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Բայրամովը Հայաստանին կրկին մեղադրել է զինվելու և նրա մեջ, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ 

  • Կիսվել: