երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Բայրամովը հնարավոր է համարում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը

Բայրամովը հնարավոր է համարում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը

«Reuters»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը։ 

«Եթե Երևանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր կանի, ապա կարծում եմ, որ պոտենցիալ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ», - ասել է Բայրամովը Reuters-ի հետ հարցազրույցում ։

«Բայց եթե Հայաստանը պատրաստ չէ դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

  • Կիսվել: