հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բայրամովը և Բոնոն քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Բայրամովը և Բոնոն քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։ Հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը «քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վիճակն ու հեռանկարները»։ 

Կողմերը «մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

  • Կիսվել: