երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

2024 թվականի փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Բայրամովը Ներքին Հանդի սահմանային վերջին միջադեպին անդրադառնալիս՝ կրկին մեղադրանք է հնչեցրել հայկական կողմի հասցեին։ Նա նաև առաջ է քաշել Բաքվի անհիմն առարկությունները և նշել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում «կարևոր է Հայաստանի կողմից Սահմանադրության և օրենսդրական այլ ակտերի փոփոխությունը»։

 

  • Կիսվել: