չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Բայրամովն ու Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Բայրամովն ու Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի իր գործընկեր Իսրայել Կացի հետ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային հարցեր, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդգծել Գազայում կարճ ժամանակում հրադադարի հասնելու կարևորությունը։

Նշվում է նաև, որ Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանահայկական խաղաղ գործընթացի մասին։

  • Կիսվել: