չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բայրամովն ու Իգոր Խովաևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Բայրամովն ու Իգոր Խովաևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Մայիսի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը չափազանց կարևոր է, և ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու այս ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

  • Կիսվել: