կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ 

«Ես գոհ եմ Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանիի հետ հանդիպումից։ Մենք քննարկել ենք Ադրբեջանի և Մակեդոնիայի երկկողմ հարաբերությունների օրակարգը, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը»,- ​​գրել է Բայրամովը թվիթերյան իր միկրոբլոգում։

  • Կիսվել: