հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բայրամովն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները

Բայրամովն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները

Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը:

Ինչպես հայտնում են ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:
 
Կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը «փոխադարձ շահերի շրջանակում»։
 
Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ:

  • Կիսվել: