ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բայդենը վաղաժամ մասնակցել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին

Բայդենը վաղաժամ մասնակցել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի ընտրատեղամ է ժամանել իր 18-ամյա թոռնուհու՝ Նատալիի հետ, ով առաջին անգամ է քվեարկում ընտրություններում։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին, որի ընթացքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներն ու սենատորների մեկ երրորդը։ Կանխատեսումների համաձայն՝ հանրապետականները կավելացնեն ներկայացվածությունը օրենսդիր մարմնի երկու պալատներում, ինչը նրանց հնարավորություն կտա արգելափակել դեմոկրատ նախագահի առաջարկների իրականացումը։

  • Կիսվել: