երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենը Թրամփին անվանել է ԱՄՆ դեմոկրատիայի ամենամեծ սպառնալիքը

Բայդենը Թրամփին անվանել է ԱՄՆ դեմոկրատիայի ամենամեծ սպառնալիքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ «ազատության եւ դեմոկրատիայի» ամենամեծ սպառնալիքը։

«Դոնալդ Թրամփ։ Լուրջ է»,- ասել է նա Univision իսպանալեզու հեռուստաընկերության հարցազրույցում, ի պատասխան այն հարցի, թե որն է, ըստ իրեն, ԱՄՆ գլխավոր սպառնալիքը։ «Դոնալդ Թրամփն իր ելույթում օգտագործում է այնպիսի արտահայտություն, ինչպիսին է՝ «Մենք պատրաստվում ենք ոչնչացնել Սահմանադրությունը»։ Նա առաջին իսկ օրը բռնապետ կդառնա»,- կարծում է Բայդենը։

 

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Թրամփը պարզ հասկացրել է, որ չի պատրաստվում հետեւել նրա որոշ հոդվածներին, եթե դրանք տեղին չհամարի։ «Ո՞վ, հանուն բոլոր սրբերի, կարող էր նման բան ասել։ Ո՞վ է մինչ այժմ նման բան ասել։ Նա շատ անառողջ մոտեցում ունի Սահմանադրությանը»,- ավելացրել է Բայդենը։

«Նա նստել էր աշխատասենյակում <..>, ժամերով նայում էր Կապիտոլիումի դեմ գրոհին, ավերածություններին, քաոսին ու մարդկանց սպանությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր է ասում նա։ Տեսեք, թե ինչպես է մտածում ազգային փոքրամասնությունների մասին»,- ավելացրել է Բայդենը։ Նա նաեւ նշել է, որ Թրամփն այն մարդն է, որը «սիրում է իր հայրենիքը միայն այն ժամանակ, երբ հաղթում է»։

  • Կիսվել: