երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ ասելով, որ պաշտոնն ստանձնել է «այս ամռանը»

Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ ասելով, որ պաշտոնն ստանձնել է «այս ամռանը»

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ հերթական անգամ անհարմար դրության մեջ հայտնվելով։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ առաջնորդը շփոթվել է և ասել, որ նախագահի պաշտոնն ստանձնել է «այս ամռանը»։

Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բայդենը նշել է, որ վերջերս է բենզալցակայանում եղել և նկատել է բենզինի գնի փոփոխությունը։

«Բենզինը 3 դոլար 25 ցենտ է, մինչդեռ այն 5 դոլար արժեր, երբ ես այս ամռանն ստանձնեցի պաշտոնը», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 20-ին։

  • Կիսվել: