հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բայդենը հայտարարել է, թե որ դեպքում կմասնակցի 2024 թվականի ընտրություններին

Բայդենը հայտարարել է, թե որ դեպքում կմասնակցի 2024 թվականի ընտրություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին նախագահական ընտրություններում, սակայն մինչ քարոզարշավի մեկնարկը դեռ շատ աշխատանք կա անելու։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ABC-ին տված հարցազրույցում։

Բայդենի խոսքով՝ ինքը «մտադիր է մասնակցել» հաջորդ նախագահական ընտրություններին։

«Բայց մինչ քարոզարշավը սկսելը, ես առաջիկայում շատ բան ունեմ ավարտելու»,- ընդգծել է նա։

Լրագրողի ճշտող հարցին Բայդենն ընդգծել է, որ «պատասխանատու է իր խոսքերի համար» նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

«Ես այլ բաներ ունեմ ավարտելու նախքան լիարժեք քարոզարշավ սկսելը», – ասել է նա:

80-ամյա դեմոկրատ Բայդենն ասել է, որ իր տարիքը չի համարում գործոն, որը կարող է ազդել ընտրություններին մասնակցելու ծրագրերի վրա։

«Բայց մարդիկ հիմքեր ունեն կասկածի տակ դնելու իմ տարիքը»,- ընդգծել է նա։

2022 թվականի նոյեմբերին հանրապետական ​​նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ առաջադրվելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ ԱՄՆ ներկայիս նախագահը հայտարարել է նոյեմբերի 9-ին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար պայքարելու ծրագրերի մասին, սակայն զգուշացրել է, որ վերջնական որոշում կկայացնի միայն այս տարվա սկզբին։

  • Կիսվել: