երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին

Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել  համախոհների հետ, որտեղ հասկանալ է տվել, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։ 

Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ Բայդենը խոստովանել է, որ վերջերս դժվարությունների է հանդիպել, սակայն ընդգծել է, որ մտադիր է շարունակել պայքարել վերընտրվելու համար և պատրաստվում է նոյեմբերին հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ 

Ինչպես CBS-ին հայտնել է Ներկայացուցիչների պալատի աղբյուրը, 25 դեմոկրատ օրենսդիրներ առաջիկա օրերի ընթացքում մտադիր են հրապարակել ուղերձ՝ ընտրություններից Բայդենին հանելու կոչով: 

  • Կիսվել: