երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Բայդենը հաստատել է, որ կիբերհարձակումների դեպքում Ռուսաստանին հետևանքներ են սպասվում

Բայդենը հաստատել է, որ կիբերհարձակումների դեպքում Ռուսաստանին հետևանքներ են սպասվում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հետևանքներ կունենա իր երկրի դեմ ենթադրյալ կիբերհարձակումների համար: 

Ուրբաթ օրը լրագրողները հիշեցրել են ԱՄՆ առաջնորդին, որ մի քանի շաբաթ առաջ նա  Ռուսաստանի Դաշնությանը հետևանքներով է սպառնացել ԱՄՆ ենթակառուցվածքների դեմ ենթադրյալ կիբերհարձակումների համար: Նրան խնդրել են մեկնաբանել՝ արդյո՞ք այս խոստումը ուժի մեջ է:

«Այո», - հակիրճ պատասխանել է Բայդենը, որի ելույթը հեռարձակել է Սպիտակ տունը:

Մեկնաբանելով ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը ՝ նա նաև ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը գործողություններ կձեռնարկի իր տարածքում ենթադրաբար գործող հաքերների դեմ:

 ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայդենն ու Պուտինը խոսել են կիբերանվտանգության և Սիրիայի մասին:

  • Կիսվել: