երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բայդենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ քննարկել է ՌԴ-ում ստեղծված իրավիճակը

Բայդենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ քննարկել է ՌԴ-ում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

՛՛Նախագահ Բայդենն այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Առաջնորդները քննարկել են իրավիճակը Ռուսաստանում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Բայդենն ու գործընկերները ևս մեկ անգամ վերահաստատել են Ուկրաինային իրենց ՛՛անսասան աջակցությունը՛՛։

 

  • Կիսվել: