երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բայդենը և Շոլցը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա ճնշումների հարցը

Բայդենը և Շոլցը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա ճնշումների հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության և Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ընդյալնման հարցերը ։ Այս մասին ասվում  է  հոկտեմբերի 9-ին  Սպիտակ տան կայքում տեղադրված  հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, Շոլցն ու Բայդենը քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկաում տիրող իրավիճակը և նշել էներգակիրների մատչելի մատակարարման կարևորությունը։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կցանկանար դիվանագիտական ​​ճանապարհով հասնել Ուկրաինայի իրավիճակի արագ կարգավորմանը։ Նրա խոսքով, ամբողջ աշխարհը ցանկանում է շուտափույթ ավարտին հասցնել Ուկրաինայում հակամարտությունը, որն, ըստ Քիրբիի, շարունակվում է «չափազանց երկար»։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, իբր, խոչընդոտում է բանակցությունների մեկնարկին՝ առանց նրանց պատրաստակամության նշաններ ցույց տալու։

 

  • Կիսվել: