երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Բայդենը եւ Շոլցը փետրվարի 9-ին Սպիտակ տանը կքննարկեն աջակցությունն Ուկրաինային եւ սրացումը Մերձավոր Արեւելքում

Բայդենը եւ Շոլցը փետրվարի 9-ին Սպիտակ տանը կքննարկեն աջակցությունն Ուկրաինային եւ սրացումը Մերձավոր Արեւելքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 9-ին Սպիտակ տանը կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ կփորձի ձեռք բերել նրա աջակցությունը Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրման հարցում, տեղեկացրել է Սպիտակ տունը։

Նշվել է, որ երկու երկրների ղեկավարները կհաստատեն «իրենց վճռական աջակցությունն Ուկրաինային՝ իր հողը եւ ժողովրդին Ռուսաստանի ագրեսիվ պատերազմից պաշտպանելու նպատակով»։

Բայդենը եւ Շոլցը կքննարկեն նաեւ տարածաշրջանային թեժացման կանխման ջանքերը, «իրենց անփոփոխ աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին եւ օգնության ավելացման անհրաժեշտությունը կյանքերի փրկման եւ Գազայում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»։ 

  • Կիսվել: