Բայդենը չի բացառել, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կվերածվի տարածաշրջանային պատերազմի
Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, հեշտությամբ կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի, սակայն Գազայի հատվածում հրադադարը դեռևս հնարավոր է։ Այս մասին համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Գազայում հրադադարի հաստատումը նախքան իր պաշտոնը թողնելը, պետության ղեկավարը պատասխանել է.
«Այո, դա դեռ հնարավոր է։ Իմ պատրաստած հրադադարի ծրագիրը, որը հաստատվել է G7-ի կողմից, հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մյուսների կողմից, դեռևս կենսունակ է:
Եվ ես բառացիորեն ամեն օր աշխատում եմ՝ կանխելու իրավիճակի սրումը տարածաշրջանային պատերազմի, բայց դա հեշտությամբ կարող է տեղի ունենալ»: