հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բայդենը անհրաժեշտ չի համարում կարանտին մտցնել կապիկի ծաղիկի պատճառով

Բայդենը անհրաժեշտ չի համարում կարանտին մտցնել կապիկի ծաղիկի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհրաժեշտ չի համարում այլ երկրներին նման կարանտինային միջոցներ կիրառել՝ կապված աշխարհում կապիի ծաղիկի վարակի հայտնաբերման հետ, փոխանցում է РИА Новости-ն։

Հարցին՝ հնարավոր է կարանտինային միջոցառումներ կիրառվեն նաև ԱՄՆ-ում, Բայդենը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, ես այդպես չեմ կարծում: Մենք նախկինում շատ ենք ունեցել կապիկի ծաղիկի վարակ․ դա մեկ: Երկրորդ․ մենք ունենք պատվաստանյութեր դրա դեմ պայքարելու համար: Եվ երրորդ․ մինչ այժմ մենք հավելյալ գործողություններ կատարելու կարիք չենք տեսնում»,- պատասխանել է նախագահը։

Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները որոշել են 21-օրյա կարանտին մտցնել կապիկի ծաղիկով վարակվածների համար։

  • Կիսվել: