ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բայդենն ընդունել է Բրազիլիա այցելելու հրավերը

Բայդենն ընդունել է Բրազիլիա այցելելու հրավերը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ընդունել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հրավերը՝ այցելել հարավամերիկյան այդ երկիր։ Այս մասին ասվում է Սպիտակ տանը երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։

Նախագահները նաև պարտավորվել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 200-ամյակի առնչությամբ ընդլայնել երկխոսությունն ու խորացնել համագործակցությունը։
 

Բայդենն ու Լուլա դա Սիլվան երկկողմ օրակարգի կարևորագույն հարցեր են նշել ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքները, կլիմայական ճգնաժամի նկատմամբ արձագանքը։

  • Կիսվել: