չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Բայդենն Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման խնդրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել

Բայդենն Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման խնդրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել

Ասպենի անվտանգության ֆորումում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման խնդրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ թեմայի շուրջ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկիի շփումներն ու քննարկումները շարունակվում են:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, պատասխանելով F16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման ժամանակացույցի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ պարապմունքները կսկսվեն մի քանի շաբաթից:

 

  • Կիսվել: