Բայդենն ուղերձով կդիմի ժողովրդին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձով կդիմի ժողովրդին և կխոսի նախընտրական քարոզարշավից հրաժարվելու իր որոշման մասին, տեղեկացնում է New York Post-ը։
Նշվում է, որ Բայդենն իր թվիթերյան գրել է. «Վաղը երեկոյան՝ ժամը 8-ին, ես օվալաձև կաբինետից կդիմեմ ժողովրդին՝ խոսելով այն մասին, թե ինչ է սպասվում ինձ, և ինչպես եմ ավարտելու աշխատանքն ամերիկացի ժողովրդի համար»: