շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Բայդենն ու Մակրոնը «Վրացական երազանք»-ին կոչ են արել վերադառնալ եվրատլանտյան ուղի

Բայդենն ու Մակրոնը «Վրացական երազանք»-ին կոչ են արել վերադառնալ եվրատլանտյան ուղի

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հանձնառությունը՝ կանգնելու վրաց ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունում:

Նախագահները կոչ են անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի, ասված է հայտարարությունում։

Վերջերս ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վրաստանում, այսպես կոչված,  «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումը կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը և ԱՄՆ-ի հետ կապին: Այս մասին ասել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

  • Կիսվել: