երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բայդենն ու Էրդողանը կհանդիպեն Բալիում

Բայդենն ու Էրդողանը կհանդիպեն Բալիում

Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ջո Բայդենը կհանդիպեն G20-ի գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը՝ Բալիում։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Մեր նախագահն ու Բայդենը կհանդիպեն G20-ում։ Նրանք տետ-ա-տետ հանդիպում կունենան, եւ նա ամեն ինչ կբացատրի նրան։ Ավելի վաղ մեր նախագահն ասել էր, որ հենց այս կերպ առաջնորդության դիվանագիտության օգնությամբ կարելի է լուծել ճգնաժամը»,- ասել է Քալընը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: